Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շիրակի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են․ Ջաջուռի լեռնանցքում գետնաբուք է (տեսանյութ)

2022 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 9․15-ի դրությամբ մարզի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Ջաջուռի լեռնանցքում գետնաբուք է։

Ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով՝ նշում են Շիրակի մարզպետարանից։