Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։

Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։

««Ալիևյան «բնապահպանական ակտիվիստները» փաստորեն ոչ մի բնապահպանական խնդիր ու ճանապարհ չգտան խոշորագույն հանքեր ու կոռումպացված իշխանություններ ունեցող Ադրբեջանում, որ այդ հարցերը բարձրացնեն ու իրենց ճանապարհները փակեն:

Նրանց կողմից շահարկված բնապահպանական խնդիրները չկան Արցախում, քանի որ Արցախի Կաշենի հանքի պոչամբարը միջազգային լավագույն չափորոշիչներին է համապատասխանում, որը պարբերաբար անցնում է միջազգային մակարդակի փորձագիտական ստուգումներ։ Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա և շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից: Չեմ զարմանա, որ մեկ օր էլ ալիևյան «մարդու իրավունքների ակտիվիստները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ պահանջելով Ալիևից ազատ արձակել ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին»,- գրել է Բեգլարյանը: