Բացել լրահոսը Փակել լրահոսը
1836239997_127_0_1153_577_600x0_80_0_0_a0fe6ef6f272baf74b9d54384694a405.jpg
A A
Հասարակություն

Ռուսաստանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Նիժնևարտովսկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, այս մասին հայտնում է РИА Новости-ին։

Ըստ աղբյուրի, քաղաքային իշխանությունները հայտնել են, որ տուժածների թիվը հասել է տասի։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:06-ին Միրա փողոցի բնակելի շենքում։ Փլուզվել են երկրորդ և երրորդ հարկերի առաստաղները։

ՌԴ ԱԻՆԸ  նշել է, որ փրկարարները ժամանել են պայթյունից չորս րոպե անց։ Տնից տասը մարդ է փրկվել, 52-ը ինքնուրույն էվակուացվել։ Ներկայումս տեղում աշխատում է 109 մարդ և 30 միավոր տեխնիկա։

Քաղաքապետը մանրամասնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տանը գազի բալոն է պայթել։ Շենքը գազաֆիկացված չի եղել։