Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական

Իրավիճակը ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ժամը 17։30-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Մեղրիի լեռնանցքում, Գորիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: