Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իրան ցույցեր
A A
Քաղաքականություն

Իրանի իշխանությունները կվերանայեն հիջաբի պարտադիր կրման օրենքը․ Ազատություն

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի՝ գլխաշորի պարտադիր կրման մասին օրենքը: Որոշումը երկու ամիս տևած բողոքի ցույցերի արդյունքն է կանանց դրես կոդի (հագուստի կոդեքսի) դեմ, որը պահանջում է ծածկել գլուխը հանրության առաջ:

«Եվ խորհրդարանը, և դատական համակարգը աշխատում են այս հարցի շուրջ»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ և ինչ ուղղությամբ են ծրագրում փոխել իշխանությունները։

Իրանում 1983 թվականից օրենսդրորեն ամրագրված է հիջաբ կրելու պարտավորությունը, սակայն երկրում այս հարցում կոնսենսուս չկա։ Քննարկում է ընթանում պահպանողական և բարեփոխական շրջանակների միջև։ Առաջինները պնդում են, որ հիջաբը պետք է պարտադիր լինի, իսկ երկրորդներն առաջարկում են կանանց իրավունք տալ ընտրելու՝ ծածկել գլուխը, թե ոչ։ Այս մասին հայտնում է  Ազատությունը։

Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նաեւ Բարքերի ոստիկանությունն է լուծարվում։