Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նորայր Նորիկյան
A A
Քաղաքականություն

Դուք ի՞նչ եք անում: Այսպես չի կարելի շարունակել ու վերջ․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի  գրառումը․

«Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 20:00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Իմ խորին համոզմամբ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը որևէ արդարացում չունեն, լրջորեն խարխլում են կանոնադրական հարաբերությունները և խոսում են բանակում գոյություն ունեցող ոչ ֆորմալ ինստիտուտների ու անառողջ մթնոլորտի գոյության մասին: Եթե անկեղծ, ես չեմ տեսնում, որ պատերազմից հետո բանակում իրականացվում են այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնովին կփոխեին մեր բանակի զարգացման ընթացքը:

Դուք ի՞նչ եք անում: Այսպես չի կարելի շարունակել ու վերջ…»: