Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գորիս-Ստեփանակերտ մայրուղի փակել
A A
Պաշտոնական

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու ուղղությամբ շարունակում են բանակցել

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:

Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի:

Արցախի տեղեկատվական շտաբ