Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Վարչապետը պաշտոնից ազատել է Մեսրոպ Մուրադյանին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետին:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից:

Որոշման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Մեսրոպ Խաչիկի Մուրադյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։