Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belgia
A A
Սպորտ

Խորվաթիան Բելգիային չթողեց մտնել փլեյ-օֆֆ. Քաթար-2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս երկու մասնակիցներ:

F խմբի առաջատար Խորվաթիայի ընտրանին 3-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ, ընդ որում բելգիացիները հանդիպման վերջին րոպեներին երկու 100 տոկոսանոց պահ ունեցան, բայց զարմանալիորեն չկարողացան մոտիկից գրավել անպաշտպան դարպասը: Զուգահեռ ընթացող մյուս խաղում Մարոկոյի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Կանադային:

Այդպիսով, աֆրիկյան թիմը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը նվաճեց Խորվաթիան, որը առաջատարից հետ մնաց 2 միավորով և մեկով առաջ անցավ Բելգիայից:

Այսօր գիշերը կկայանան նաև E խմբի վերջին հանդիպումները: