Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ
A A
Հասարակություն

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում մառախուղ է

Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում մառախուղ է: Հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
 
Տեսանելիությունը ցածր է Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի Բովուրխանի ոլորաններում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում:
 
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել առավել ուշադիր: Հետևեք երթևեկության և անվտանգության կանոններին: