Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+avstralia
A A
Սպորտ

Ավստրալիան հաղթեց Դանիային և Ֆրանսիայի հետ մտավ փլեյ-օֆֆ. Քաթար-2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ փլեյ-օֆֆի ևս մեկ մասնակից: Դա Ավստրալիայի ընտրանին է, որը 3-րդ տուրի խաղում 1:0 հաշվով հաղթեց Դանիային, վաստակեց 6 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Ավստրալացիները խմբի հաղթող Ֆրանսիային զիջեցին միայն անձնական հանդիպման պատճառով (1:4), քանի որ աշխարհի գործող չեմպիոնը վերջին խաղում անսպասելի պարտություն կրեց Թունիսից և նույնպես վաստակեց 6 միավոր:

Թունիսի հավաքականը 4 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Դանիան մեկով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: