Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը պետբյուջեի նախագծի վերաբերյալ

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը․

Պետական բյուջեն Կառավարության ֆինանսական պլանն է, մեկ օրացույցային տարվա ընթացքում Կառավարության քաղաքականության ճանապարհային քարտեզը՝ ըստ պլանավորված գործողությունների և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների։ Եթե ավելի պարզ՝ պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, որում ամրագրված է, թե պետությունն ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել տվյալ տարում։

ԱՀ Կառավարության հավանությամբ «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շրջանառության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարությունը քննարկումներ է ունեցել Նախագահի և Պետական նախարարի հետ, հիմնավորել իր տեսակետը և առաջարկել վերանայել օրենքի նախագիծը՝ սպառողական մոտեցումները վերափոխելով զարգացման նախադրյալների։

Սակայն, շրջանցելով հարցի շուրջ ձեռք բերված բանավոր փոխըմբռնումը, Ազգային ժողովի քննարկմանն է ուղարկվել «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կրկնօրինակում է նախորդ տարվա նույնանուն փաստաթուղթը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ հանգամանքները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

- «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը չի արտացոլում Արցախի ներքին և արտաքին իրողություններն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։

- Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները օրենքի նախագծում արտացոլված չլինելու հիմքով ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու օրենքի նախագծի քննարկումներին։