Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokej
A A
Սպորտ

Հոկեյի ազգային լիգայում նոր ռեկորդ է գրանցվել

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Քինգզ» - «Սիեթլ Կրակեն» խաղում մրցաշարի նոր ռեկորդ է գրանցվել:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 8:8, իսկ լրացուցիչ խաղակեսում 1:0 հաշվով հաղթել են հյուրերը: Այդպիսով, թիմերը միասին խփել են 17 գոլ: Ինչպես նշում է Opta վիճակագրական կայքը, սա ՀԱԼ-ի պատմության մեջ գրանցված ամենաարդյունավետ ոչ-ոքին է:

Նախկինում մեկ խաղում ութական գոլ խփել էին «Չիկագոն» ու «Էդմոնտոնը», սակայն 1985թ կայացած այդ հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 12:9: