Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդևանյանը կարար լավ պատգամավոր լիներ, մյուս երեքի դեպքում այդքան էլ հիասթափություն չեմ ապրում․ Աղազարյան (տեսանյութ)

«Դա այդքան պարզ հարց չի, որ վերցնես ու դուրս գաս որևէ պաշտպանական համակարգից, իհարկե, մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք լարված իրավիճակի մեջ և ադրբեջանական ուժերը գտնվում են մեր տարածքում և հետևաբար մենք պետք  է ամեն ինչ անենք, որ այդ թնջուկը լուծվի»․ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, եթե ՀԱՊԿ-ը ոչ մի քայլ չի կատարում ի հակառակ դրան։

 Այդուհանդերձ պատգամավորը նշեց․ «Եթե ՀԱՊԿ-ը այդ խնդիրը չլուծի, ապա դա պետք է հիմք հանդիսանա հետագայում մեր կողմնորոշման համար, որպեսզի մենք գտնենք անվտանգային այլ համակարգ»։

 Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի մի քանի պատգամավորների որոշմանը, որով պետք է վայր դնեն մանդատը, Աղազարյանը ասաց․ «Վարդևանյանը կարար շատ լավ պատգամավոր լիներ, և օգտակար լիներ, մյուս երեքի դեպքում այդքան էլ հիասթափություն չեմ ապրում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։