Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo1669700765
A A
Հասարակություն

Կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժին

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժինը: Հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Այսուհետ՝ Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների կողմից Հոգեբանական փորձաքննությունների բաժնում հնարավոր կլինի հետազոտել և փորձաքննություն իրականացնել դատահոգեբանական փորձաքննության հետևյալ հիմնական ենթատեսակներով՝ 1․անչափահասների փորձաքննություն, 2.բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն, 3․հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն, 4․անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն, 5․հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն, 6․հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն, 7․հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։ Փորձագիտական կենտրոնն առաջիկայում ունենալու է փորձագիտական ուղղվածության առումով բացառիկ հետազոտական հնարավորություն՝ պոլիգրաֆի կիրառման միջոցով (ստի դետեկտոր):