Բացել լրահոսը Փակել լրահոսը
1752787765_0_0_3072_1728_1920x0_80_0_0_85d30743c711c53f32a645eac684e537
A A
Քաղաքականություն

Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: «Մենք առայժմ չենք ստացել եղունգների անալիզների պատասխանները, դրանք կգան այսօր, բայց հեռախոսով պարզվել Է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել Է ևս մեկ (թունավոր) նյութ՝ մկնդեղ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը:

Խաչապուրիձեն հավելել է, որ նոյեմբերի 28-ին՝ բավական երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, սպասվում Է Սահակաշվիլիի ներկայությունը դատական նիստին՝ սահմանի ապօրինի հատման գործով: Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին գտնվում Է ծանր վիճակում, և նրա տեղափոխման համար պահանջվում Է հատուկ աթոռ:

Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին: Նրանց տվյալներով՝ այդ մասին Է վկայում «Էմպատիա» հասարակական կազմակերպության բժշկական եզակացությունը, որն առայժմ չի հրապարակվել և պատրաստվում Է՝ փոխանցվելու օտարերկրացի փորձագետներին: Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ նախկին նախագահի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից: