Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կայացել է Գվադալախարայի հանրահայտ գրքի միջազգային փառատոնի բացումը

Մեքսիկայում ՀՀ դեսպանատունը հայտնում է․

Նոյեմբերի 26-ին կայացավ Գվադալախարայի հանրահայտ գրքի միջազգային փառատոնի բացումը: Հայաստանը մասնակցելու է ցուցահանդես-վաճառքին նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը: Հայկական տաղավարում ներկայացված են Հայաստանում, ինչպես նաեւ Արգենտինայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական համայնքներում տպագրված գրքեր եւ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող առարկաներ:
 
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված հայկական տաղավարը Մեքսիկայի ընթերցողներին է մատուցում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի, ավանդույթների եւ խոհանոցի մասին գրքեր, ինչպես նաև տարբեր թեմաներով աշխատություններ: Չվաճառված գրքերը դեսպանությունը նվիրաբերելու է Մեքսիկայի խոշոր հանրային գրադարաններին:
 
Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնը, որն անցկացվում է 1987 թվականից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն եւ աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդեսը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի կգերազանցի 800.000-ը: