Բացել լրահոսը Փակել լրահոսը
լավրով
A A
Քաղաքականություն

Լավրովի այցը Բելառուս հետաձգվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բելառուս հետաձգվել է՝ կապված Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Կապված նոյեմբերի 26-ին Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի անժամանակ մահվան հետ՝ որոշում է կայացրել հետաձգել Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Մինսկ, որը պլանավորված էր նոյեմբերի 27-28-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ կոլեգիաների համատեղ նիստի նոր ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարեն։