Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փախստականի կարգավիճակ ստանալու համար ստացվել է ավելի քան 700 դիմում (տեսանյութ)

Մոտ 700 դիմում՝ Հայաստանում ապաստան ստանալու համար: Այս տարի Միգրացիոն ծառայությունը ռեկորդային թվով խնդրագրեր է ստացել: Գերակշռողը Ուկրաինայի քաղաքացիներ են. Էթնիկ հայեր, որոնք պատերազմի պատճառով հայրենիք են վերադարձել: Հաշվի առնելով դեպքերի կրկնությունը կարգավիճակ ստանում են հնարավորինս սեղմ ժամկետներում: Տարբեր պատճառներով այլ երկրներից էլ դիմումները քիչ չեն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ու Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացածների բնակարանային ապահովության հարցը լուծելու համար կառավարությունը որոշել է. Որոշ խմբերի 6 ամիս շարունակ կտա 60.000 դրամ: