Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+senegal
A A
Սպորտ

Քաթարի հավաքականն անելիք չունի ֆուտբոլի աշխարհի տնային առաջնությունում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրի երկրորդ խաղում տանտերերի թիմը՝ Քաթարի հավաքականը, հյուրընկալեց Սենեգալին:

Ինչպես և սպասվում էր, աֆրիկացի ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս եվրոպական ակումբներում, վստահ հաղթանակ տարան՝ 3:1: Սենեգալի հավաքականը 41-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ ընմիջումից անմիջապես հետո կրկնապատկեց այն: 78-րդ րոպեին քաթարցիները պատմական փաստ գրանցեցին՝ խփելով իրենց անդրանիկ գոլն առաջնությունում: Սակայն, վեց րոպե անց սենեգալցիները ևս մեկ գոլ խփեցին և հաստատեցին իրենց բարձր կարգը:

Այս հաղթանակից հետո Սենեգալի հավաքականը վաստակեց 3 միավոր և հավասարվեց Նիդեռլանդների և Էկվադորի հավաքականներին, որոնք այսօր խաղակու են իրար հետ: Աֆրիկացի ֆուտբոլիստները դեռևս լավ շանս ունեն մտնելու փլեյ-օֆֆ: Իսկ ահա քաթարի հավաքականը գործնականում դուրս մնաց խմբային փուլից, քանի որ վերջին տուրում խաղալու է էլ ավելի բարձրակարգ մրցակցի՝ Նիդեռլանդների ընտրանու հետ: