Բացել լրահոսը Փակել լրահոսը
316547470_503844151779975_3179689338661775971_n
A A
Պաշտոնական

Հանդերձարան, լվացարաններ չկային․ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվեց

Գյումրիում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
✅ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:
❗️ Մասնավորապես՝ չեն կատարվել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները, այն է՝
❌ արտադրությունն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,
❌ չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,
❌արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ:
❗️ Հացաբուլկեղենի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները շտկելու համար սահմանվել է ժամկետ: