Բացել լրահոսը Փակել լրահոսը
կին հիվանդանոցում
A A
Պաշտոնական

Վրաերթի ենթարկված 80-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: