Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան (3)
A A
Տնտեսություն

Մի թիվ ունենք, ճիշտն ասած, որը «կարմիր» է իմ տեղեկանքում․Փաշինյան

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում ռեկորդ է  գրանցվել։

«Այսինքն՝ բոլոր ժամանակների համար ունենք բացարձակ ռեկորդ՝ հոկտեմբերին գրանցվել է 696 445 աշխատատեղ: Եվ հետաքրքիր է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 623-ով ավելի աշխատատեղ ունենք: Պատկերացնում եք՝ ինչ թվերի մասին է խոսքը: Եվ աշխատավարձի ֆոնդն եմ ուզում համեմատել. աշխատատեղերի առումով 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ, 110 266 նոր աշխատատեղ է ձևավորվել, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ հանրապետությունում ստեղծվել է 148 000 նոր աշխատատեղ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ եկամտային հարկերի հավաքագրման առումով էլ , օրինակ՝ 2018 թվականի նկատմամբ այս հոկտեմբերին 9 մլդ 937 միլիոնով, այսինքն՝ 10 մլդ դրամով, կամ 38 տոկոսով ավել եկամտային հարկ են հավաքագրել։

Բայց․ «Մի թիվ ունենք, ճիշտն ասած, որը «կարմիր» է իմ տեղեկանքում, դա  միջին ամսական աշխատավարձն է, և դեռ պետք է վերլուծենք, որպեսզի հասկանանք ինչն է պատճառը: Ոմանք ասում են, որ աշխատատեղերի թիվն ավելի արագ է աճում, քան աշխատավարձերը, և այս երևույթի պատճառը սա է, բայց ամեն դեպքում մենք պիտի վերլուծենք և հասկանանք: Այս ամենն ուզում եմ կարևորել ևս մի պատճառով, որովհետև ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունն առաջին հերթին նշանակում  է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն անհրաժեշտ վարկային միջոցներն, ըստ էության, երբ ուզենա՝ կկարողանա ներգրավել»,- ասել է նա։