Բացել լրահոսը Փակել լրահոսը
316220148_713294263485929_6629610335436451388_n
A A
Սպորտ

«Երևանյան առյուծներն» ընդդեմ «Շնաձկների»

Նոյեմբերի 27-ին ժամը 12:00-ին Հայաստանի Պարա Հոկեյի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում, որից հետո կմրցեն «Երևանյան առյուծներն» ու Երևանի սահմանապահ վարչության «Շնաձկներ» թիմերը։
Միջոցառման նպատակն է ֆինանսապես աջակցել Պարա Հոկեյի մեր հավաքականին, որը 2022թ.-ի դեկտեմբերին մասնակցելու է Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հանգանակված ամբողջ հասույթը կհատկացվի Հայաստանի Պարա Հոկեյի հավաքականին՝ անհրաժեշտ սպորտային պարագաներ ձեռք բերելու և Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը լավագույնս ներկայանալու նպատակով։
Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։