Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kamerun
A A
Սպորտ

Շվեյցարիան հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Ավարտվեց աշխարհի ֆուտբոլի առաջնության 1-ին տուրի Շվեյցարիա - Կամերուն հանդիպումը։

Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին Բրիլ Էմբոլոյի խփած միակ գոլն առաջին հաղթանակը պարգևեց շվեյցարացիներին։

Կամերունցիները մնացած ժամանակում փորձեցին հավասարեցնել հաշիվը, սակայն՝ ապարդյուն: Ավելին, եվրոպացիներն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելու, սակայն աֆրիկացիների դարպասապահը երկու անգամ փրկեց իր թիմի վերահաս գոլերից:

Շվեյցարիայի հավաքականն իր հաջորդ խաղում կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ, որն այսօր գիշերը կհանդիպի Սերբիային: