Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Էրիկ Իսրայելյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանից  հանդես կգա միայն 60 կգ Էրիկ Իսրայելյանը:

Կիսաեզրափակիչ մարտում Եվրոպայի գործող չեմպիոնը 5:0 հաշվով վստահ հաղթեց անգլիացի Նելսոն Բիրչհալին: Եզրափակիչում նա կհանդիպի վրացի Գոչա Գորդուլավայի հետ,որը կիսաեզրափակիչում վստահ հաղթել է իռլանդացի Լի Մաք Էվոյին: Ոսկե մեդալի համար մենամարտը կկայանա նոյեմբերի 25-ին: