Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ispania 23.11.
A A
Սպորտ

Իսպանիայի հավաքականը ջախջախեց Կոստա Ռիկային և անցավ 100 գոլի սահմանը. Քաթար-2022

Իսպանիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնություններին մասնակցած թվով 6-րդ հավաքականը, որը եզրափակիչ մրցաշարերում խփեց 100 և ավելի գոլ:

Քաթարում ընթացող առաջնության մեկնարկային խաղում իսպանացիներն այսօր 7:0 հաշվով ջախջախեց Կոստա Ռիկայի ազգային թիմին: Այդպիսով, «կարմիր ֆուրիան» աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց 106-ի:

Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլում բոլորից շատ գոլ խփել է Բրազիլիայի հավաքականը՝ 229: Երկու գնդակ պակաս է գրանցել Գերմանիայի ընտրանին: Ապա հաջորդում են Արգենտինան (138), Իտալիան (128) և Ֆրանսիան (124): Մոտակա թեկնածուն Անգլիայի հավաքականն է, որն Իրանին 6:2 հաշվով հաղթելուց հետո իր անվան դիմաց գրանցել է 97 գոլ: