
A
A
Գույքահարկի վճարը պետք է լինի միայն անկանխիկ ձևով․ քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը հայտնում է․
Հարգելի համաքաղաքացիներ,
Ինչպես գիտեք, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, այդ թվում գույքահարկը պետք է լինի միայն անկանխիկ ձևով:
Ինչպե՞ս
Մուտք եք գործում yerevan.am-ի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին(https://www.yerevan.am/am/e-service/), մուտքագրում անհրաժեշտ տվյալներն ու վճարում:
Ի դեպ, գույքահարկը կարող եք վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:
Վճարեք մինչև դեկտեմբերի 1-ը և խոսափեք տույժերից:
Սկսեք 2023 թվականն առանց գույքահարկի պարտքի: