Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ քննչական
A A
Պաշտոնական

3.714.340 մլն դրամի ապրանք է տրամադրել այլ անձանց՝ պաշտոնական դիրքը չարաշահելով

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ոչ առևտրային կազմակերպության պատասխանատու անձի կողմից 2008թ-ից մինչև 2021թ-ն ընկած ժամանակահատվածում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպության հաշվեկշռում հաշվառված 3.714.340 ՀՀ դրամ գումարի տարբեր ապրանքներ առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ այլ անձանց տրամադրելու և կազմակերպությանը նշված գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։

ԱՀ քննչական կոմիտե