Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+croatia
A A
Սպորտ

Խորվաթիան ու Մարոկոն հաղթողին չպարզեցին. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրվա առաջին խաղում նախորդ մրցաշարի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հանդիպեց Մարոկոյի ընտրանու հետ:

Երկու թիմերը մեծ ջանքեր թափեցին մրցաշարը հաղթանակով սկսելու համար, սակայն դրանք ապարդյուն անցան: Միմյանց դարպասներից հասցրած 7-ական հարվածներն այդպես էլ արդյունք չտվեցին: Արդյունքում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Այս թիմերի հետ նույն խմբում հանդես են գալիս նաև Բելգիայի և Կանադայի հավաքականները, որոնք կհանդիպեն այսօր գիշերը: