Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ 1
A A
Պաշտոնական

Վթարի պատճառով գազ չունեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ժամանակ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 հասցեի հարևանությամբ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին ժամը 11:30-ից դադարեցվել է Խաղաղ Դոնի փողոցի թիվ 17, 23 բազմաբնական շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: