Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խաղաղապահները եթե չլինեն, ապա նույն Սումգայիթը կկրկնվի. Ղազարյան (տեսանյութ)

«Մենք  մտահոգություններ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, հույս ունենք, որ վաղվա ՀԱՊԿ գագաթնաժողովը կլուծի բազմաթիվ խնդիրներ»․ այս մասին նշեց «Հայաստանի կոմունիստական կուսակցության» քարտուղար Երջանիկ Ղազարյանը այսօր Ռուսաստանի դեսպանատան դիմաց իրականացրած ակցիային։ Ակցիան ի աջակցություն էր Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդման։

Երջանիկ Ղազարյանը նշում է, որ այն խոսակցությունները, որ ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են ի վնաս Հայաստանի չի համապատասխանում իրականությանը «Մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան են իրար հետ դաշնակիցներ և 44օրյա պատերազմը Արդբեջանի հաղթանակը չէր, այսօր էլ Թուրքիայի պահանջներով է շարժվում Ադրբեջանը»։

Նա կարծում է, որ Արցախում անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է և եթե չլինեն ռուսա խաղաղապահները, ապա արցախահայերը կենթարկվեն ցեղասպանության․ «ռուս խաղաղապահները եթե չլինեն Արցախում, ապա կկրկնվեն Սումգայիթի և Բաքվի ջարդերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։