Բացել լրահոսը Փակել լրահոսը
221122
A A
Պաշտոնական

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.192.200 ՀՀ դրամ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 7-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 87.008.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 2.334.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Մասնավորապես'

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 37 դեպք, որից 33-ով հաշվարկվել է 87.002.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 Նախկինում արձանագրված  9 դեպքով հաշվարկվել է 2.134.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 5.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,  3-ով նշանակվել՝ 350.000 դրամի չափով վարչական տուգանք։

 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 Արձանագրվել է 5 դեպք:     

 Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,  3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 Արձանագրվել է 5 դեպք, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Պետական փորձաքննություններ

 Արձանագրվել է 6 դեպք:

 Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

  Արձանագրվել է 2 դեպք:

 Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

  ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝  250.000ՀՀ դրամ)։

 Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.192.200 ՀՀ դրամ:

 

 Ստուգումների վերաբերյալ

 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։

 

Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 26 որոշում՝ 3.220.000 ՀՀ դրամի չափով, նաև 5-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.113.440 ՀՀ դրամի չափով։