Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից բաժին տարան․ մոտը ատրճանակ ու փամփուշտներ կային (տեսանյութ)

Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից գծային բաժին են տարել Երևանի 27-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։