Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին:

Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ: Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:

Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։