Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ (տեսանյութ)

Երևանում նոյեմբերի 18-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։