A
A
Նպաստը կվճարվի առաջիկա օրերին
Աջակցիր «Ա1+»-ին«Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։
Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։