A
A
Քաղաքացին կազատվի քաշքշուկի՞ց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիմումների ունման միասնական հարթակի ձևավորումն արմատական փոփոխություններ կբերի քաղաքացի-պետություն հարաբերություններում,- այս մասին ասել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը։
«Այն հնարավորություն է տալու քաղաքացիներին, օրինակ, ունենալ անհատական պատուհան, ունենալ տեղեկատվություն սոցիալական պաշտպանության ոլորտի և իր հետ առնչվող ողջ փաստաթղթաշրջանառության մասով»,-ասել է նա։
Այսինքն՝ քաղաքացին այլևս ստիպված չի լինի անձամբ մոտենալ որևէ մի գրասենյակ և պարտավոր չի լինի իր հետ տանել մի շարք թղթեր` ապացուցելու համար իր կարգավիճակը: