A
A
Մահապատիժը արդարությունը փոխարինում է վրեժով․ԵՄ գլխավոր քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ին«Մահը արդարադատություն չէ։ Մահապատիժը արդարությունը փոխարինում է վրեժով։ Այս սխալը պետք է ուղղվի», ասել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Բեռլինում նոյեմբերի 15-ից 18-ը կայանալիք Մահապատժի դեմ 8-րդ համաշխարհային կոնգրեսի բացման իր ողջույնի խոսքում։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան 1000 մասնակիցներ 120-ից ավել երկրներից։ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի պնդել, որ մահապատիժը երբեք չպետք է կիրառվի», - ընդգծել է նա։
Պատասխանելով Եվրոպայում ստեղծված իրավիճակի համատեքստում մահապատժի վերացման սպառնալիքների մասին հարցերին՝ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Բելառուսի պրակտիկային և այս ամառ օկուպացված ուկրաինական Դոնբասում մահապատժի դատավճիռներին։
Եվրոպայում, պատկերը հեռու է կատարյալ լինելուց, թեև Եվրոպայի խորհուրդի 46 անդամ երկրները չեն կիրառում մահապատիժ։
«Նույնիսկ այն հասարակություններում, որոնք վերացրել են մահապատիժը, մենք երբեք չպետք է դադարեցնենք մեր աշխատանքը՝ ուղղված բնակչությանն իրազեկելու այդ որոշման ճիշտ լինելու մասին»,-ասաց նա