Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Ալիևին տարբեր հարթակներում տարբեր բաներ ես խոստանում, ապա առաջանում է այդ կազուսը․ Խաչատրյան (տեսանյութ)

Եթե Ալիևին տարբեր հարթակներում տարբեր բաներ ես խոստանում, ապա առաջանում է այդ կազուսը՝ ասում է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճին։

Պատգամավորը նշում է, որ իրենք փորձում են հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ։

Խաչատրյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը դեռ չի նշանակում, որ տարածաշրջանում պատերազմ չի լինի․ «Տեսեք, ինքը 2018-2019 թթ խոսում էր խաղաղության մասին, բայց բերեց պատերազմ։ Ադրբեջանի հետ խաղաղության համար լրիվ ուրիշ ռազմավարություն է պետք»։

Հարցին, թե ինչու ընդդիմությունը չի քննադատում ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին, պատգամավորը նշեց․ «Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ մեզ համար հասկանալի չէ ՀԱՊԿ-ի պահվածքը, բայց մենք այլ կերպ էլ ենք ընդունում։ Այսինքն՝ մեզ համար կարևոր չի, թե որտեղից է գալիս առաջարկությունը, այլ թե առաջարկության մեջ ինչ կա։ Հայ-ռուսական հարաբերություններում պետք է հաշվի առնենք, որ մինչև վերջերս նրանք իրենց պարտավորությունները կատարում էին»։

Մանրամասները՝ տեսանյութում։