Այդ երկու անձինք կոնկրետ ուղղորդում են այդ դաշինքներին․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դրական է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիքնների վերադարձը խորհրդարան․ «Սակայն մի բան է ինձ հետաքրքիր՝ ինչո՞ւ իրենք երբ որ վերադարձան դահլիճ, ինչո՞ւ սկսեցին արդարացնել իրենց վերադարձը»։
Ըստ նրա՝ ընդդիմությանը դեպի խորհրդարան կարող են ուղղորդած լինել Սերժ Սարգսյանն ու Ռոներտ Քոչարյանը․ «Չասեմ՝ հրահանգում են, բայց այդ երկու անձինք կոնկրետ ուղղորդում են «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին, թե պետք է վերադառնալ խորհրդարան, թե պետք է ցույցեր անել»։
Հարցին, թե ինչ քայլեր է իշխանությունը ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի 130 քառակուսի կմ սուվերեն տարածքից նահանջի, պատգամավորը նշեց․ «Երեկվա Սենատի ընդունած նախագիծը, դա այդ ընդունած քայլերից մեկն էր, որ մենք ձեռնարկել ենք։ Եթե որևէ մեկին թվում է առանց մեր դիվանագիտական աշխատանքի նախագիծ ընդունվեց, կարծում եմ՝ տեղին չի ասել»։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի նիստից, Հակոբյանը ասաց․ «Չեմ կարող ասել, անկեղծ, օրակարգին ծանոթ չեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։