A
A
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նոյեմբերի 15-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգային հարցը «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:
27 կողմ ձայնով ընդունվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փոփոխությունները ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նախագծերի ընդունումը, ըստ զեկուցողի, պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով քվեարկության կազմակերպման համար: