Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարտված իշխանություններին ճնշում են․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Պարտված իշխանություններին միջազգային բոլոր հանդիպումներում ճնշում են, դա է պատճառը որ վերջին հանդիպումներում կարծես թե Հայաստանի իշխանությունները չկան, և ՀՀ տեսակետը այնտեղ չի արտահայտվում, միայն ՀՀ իշխանությունները համաձայնվում են այս կամ այն փաստաթղթին»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը անդրադառնալով միջազգային հարթակներում ՀՀ իշխանությունների գործելաոճին։

Ըստ Օհանյան՝ի խաղաղ համակեցությամբ կարող են ապրել այն պետությունները, որոնք որ թշնամի պետությունից վերածվում են հարևան պետությունների․ «Ադրբեջանի իշխանության գործողությունները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ չեն գնալ խաղաղության»։

Անդրադառնալով հարցին, թե որտեղ է սխալվել ընդդիմությունը, որ չի կարողացել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Չկա որևիցե մի անձնավորություն և քաղաքական ուժ, որը սխալներ չունի․․․մեր բացասական և դրական կողմերի մասին հետագայում շարժման ղեկավարությունը հանդես կգա հանրության առջև»։

Օհանյանը կարծում է, որ պետք է փոխել բանակցողին․ «Բանակցողը պետք է նոր մարտավարական քայլերով գնա մեր շահերի պաշտպանման համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում