Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աննա Հակոբյանը Մխչյան գյուղում այցելել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի տուն (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին: Վարչապետի տիկնոջը դիմավորել են Տարոնի` հայրը` Հարությունը ու եղբայրը` Վահեն: Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել: