A
A
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Աջակցիր «Ա1+»-ինՄեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը:
Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը: Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի կողմից հիվանդության համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը։
Առողջապահության նախարարություն