A
A
Թալանել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի տունը․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինShamshyan.com կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ թալանել են Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի բնակարանը։ Վերջինս դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ինքն այցելել է Գողթ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղում գտնվող իրեն պատկանող սեփական տուն և հայտնաբերել, որ ճաղավանդակը կոտրել են, ապա պատուհանը բացել, մուտք գործել տուն և այնտեղից հափշտակել պատից կախված նկարներ։
Բնակարանային գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։