A
A
Կարեն Գրիգորյանը հաղթել է Պորտուգալիայի շախմատի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանի հաղթել է Պորտուգալիայի Ֆիգեյրա-դա-Ֆոշ քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձյա գրավել 1-ին տեղը: Նրան հաջորդող հինգ շախմատիստները հետ են մնացել կեսական միավորով:
Մրցաշարին հանդես եկած մեր մյուս մասնակիցը՝ Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, ինը հնարավորից վաստակելով 6 միավոր, զբաղեցրել է 7-րդ բարձր հորիզոնականը: Նա լավագույնն է եղել կանանց մեջ:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են 20 երկրների 73 շախմատիստ-շախմատիստուհի: