Բացել լրահոսը Փակել լրահոսը
COVID
A A
Պաշտոնական

Կովիդից մահվան նոր դեպք այս շաբաթ ևս չի գրանցվել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք։

Նշված ժամանակահատվածում կատարվել է 1578 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք, ինչպես  նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել։

1 շաբաթում առողջացածների թիվը՝ 158։