Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_0009
A A
Պաշտոնական

Ոստիկանական գվարդիայի ստեղծման հարցով քննարկում՝ Ծաղկաձորում

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ոստիկանության բարեփոխումներ. Ներքին գործերի նախարարության և Ոստիկանական գվարդիայի ստեղծում» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ձևավորման աշխատանքներին:

Այնուհետ, Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միջոցառումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ:

Արդարադատության նախարարություն