Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարիամ Մկրտչյան
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը հռչակվեց շախմատի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ հաղթեց Անթալիայում ընթացող շախմատի պատանեկան առաջնությունում:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի 8-րդ տուրում մեր հայրենակիցը սևերով հաղթեց իռլանդուհի Տրիշա Կանյամարալային և վաստակեց 7,5 միավոր: Նրան հետապնդող մյուս երկու շախմատիստուհիները` Անաստասյա Սինիցինան և Նիա Դոնղվանին, այս տուրում իրար հետ ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, Մարիամ Մկրտչյանը1,5 միավորով առաջ անցավ իր մրցակիցներից և մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղն ու ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ նա նաև Մ18-երի աշխարհի գործող չեմպիոնն է:

Ինչ վերաբերում է մեր մյուս մասնակիցներին, ապա ոսկե մեդալի համար կպայքարի նաև 16-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը, որը նախավերջին տուրից հետո վաստակել է 6,5 միավոր և չորս հոգու հետ բաժանում է 1-5-րդ տեղերը: Մրցանակային տեղերին հավակնում են նաև 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը և 10-ամյա Գաբրիելա Հարությունյանը, սակայն դրա համար նրանք պետք է անպայման հաղթանակ տանեն վերջին տուրում: